«Հայացք». «Պուտին» ակումբում պաշտոնյաների թիվն աճում է
Իր հայտնի ելույթից հետո «Պուտին» ակումբի անդամների թիվն իրենով ավելացրեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Մինչ այդ «Պուտինին» «անդամագրվել» էր նաև ՍԴՀԿ նախագահ Լյուդմիլա Սարգսյանը:
Նրանց խտացող շարքերը կհամալրի կամ արդեն համալրել է ՕԵԿ-ի Արթուր Բաղդասարյանը: Ի դեպ, ճիշտ կլինի, որ ՕԵԿ-ն ընտրություններին օգտագործի այսպիսի ցուցապաստառ` «ՆԱՏՕ պոռալով Մոսկվա կերթանք»: Որովհետև մինչև վերջերս հանրությունը գիտեր, որ ՕԵԿ-ը ՆԱՏՕ-ի «կողմնակից» է, բայց վերջերս այս կուսակցության ղեկավարը շփվում ու հանդիպում է միայն ռուս պաշտոնակիցների հետ ու դա հաճույքով ցուցադրում հեռուստատեսությամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել