HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանկարծակի ստուգումներ Արցախի զորամասերում` գիշերային պայմաններում (տեսանյութ)

Մայիսի 30-ի լույս 31-ի գիշերը Պաշտպանության բանակի (ՊԲ) զրահատանկային ու հրետանային մի շարք զորամասերում, գիշերային պայմաններում իրականացվել են հանկարծակի ստուգումներ, որոնց ընթացքում բերվելով «բարձր» աստիճանների մարտական պատրաստականության վիճակի նշված զորամասերի բոլոր ստորաբաժանումները, համաձայն վերադաս հրամանատարության կողմից իջեցված համապատասխան ներմուծականների, բազմաթիվ ցուցանիշներով` անգամ գերազանցելով սահմանված նորմացույցերը, զբաղեցրել են ոչ պլանային կենտրոնացման շրջաններ, բարդ ու անծանոթ տեղանքում կատարել զորաշարժեր ու խուսավարումներ, ինչպես նաև մարտական պատրաստականության պլաններով նախատեսված այլ գործնական մարզումներ:

Ինչպես հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, զորքերի` մարտական կիրառման ու կենտրոնացման շրջաններում ծավալվելուն զուգահեռ, համապատասխան վայրերում ծավալվել են նաև նշված զորամասերի կառավարման և ապահովման մարմինները, որոնք ևս, ստեղծված և արագ փոփոխվող մարտական իրադրությանը համահունչ, ընդունել են որոշումներ, ճշգրտել սեփական անելիքներն ու խնդիրներ առաջադրել ենթականերին: Իրականացվող գործընթացներին տեղերում հետևել և հընթացս անհրաժեշտ ցուցումներ են տվել բանակի հրամանատարի տեղակալներն ու վարչության սպայակազմի ներկայացուցիչները:

«Գիշերային պայմաններում և լիովին անծանոթ տեղանքում անցկացված վարժանքները ևս մեկ անգամ փաստել են, որ ՊԲ-ի զորամասերը ունակ են գործելու օրվա կամայական ժամի և կամայական տեղանքում, ղեկավարվել ցանկացած իրավիճակում և բոլոր դեպքերում հասնել առաջադրված խնդրի գերազանց կատարմանը»,- ասվում է տարածված հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter