«Հայացք». Հ1-ի ռեժիսորները Հայկ Գևորգյանի հարցում ավելի պրոֆեսիոնալ կլինեին, քան ոստիկանները
Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Վարդգես Գասպարին ինչպես ամեն հինգշաբթի, երեկ նույնպես կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա անցկացնող քաղաքացիների կողքին էր: Քանի որ Գասպարին բողոքի ակցիաների ժամանակ հաճախ է տուժել ոստիկանների գործողություններից և բազմիցս բերման է ենթարկվել, նրանից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է գնահատում ոստիկանության վերջին գործողությունները` կապված լրագրող Հայկ Գևորգյանի ձերբակալության հետ:
«Մի 20 օր տևեց Հայկի վրա նման գործ սարքելը, բայց էլի շատ դիլետանտ սարքեցին, մի քիչ գոնե պրոֆեսիոնալ լինեին, էլի: Եթե տային էդ Հ1-ի ռեժիսորներին, կարծում եմ` գոնե մի քիչ ավելի լավ կսարքեին»,- ասաց նա:
Վարդգես Գասպարիի խոսքով` ոստիկանները շարունակում են սահմանափակել մարդկանց իրավունքները: Սակայն հիմա դա անում են ոչ այնքան կոպիտ ու բիրտ միջոցներով, այլ խաբեությամբ ու խարդախությամբ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել