HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Մարտի 1-ի գործով» քննչական խմբի ղեկավարը ինքնաբացարկ է հայտնել Քոչարյանի բողոքը քննող Վազգեն Ռշտունուն

Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին քննում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը անձեռնմխելիության հիմքով չդադարեցնելու որոշման դեմ նրա պաշտպան Հովհաննես Խուդոյանի բողոքը:

Պաշտպանը մեզ հետ զրույցում ասաց, որ երեկ՝ մայիսի 30-ին, այս գործով դատական նիստ է տեղի ունեցել, որի ընթացքում «Մարտի 1-ի գործով» քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանն ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել Վազգեն Ռշտունուն:

Ռոբերտ Քոչարյանին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի որոշմամբ՝ անձեռնմխելիության հիմքով ազատելուց հետո Ռշտունին լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել է, որ որպես իրավաբան՝ համաձայն է Ազարյանի որոշման հետ:

Քննիչ Հրաչ Մուշեղյանը դատական նիստի ընթացքում, այս հանգամանքով պայմանավորված, կասկածի տակ է դրել դատավորի անաչառությունն ու նշել, որ Ռշտունին կանխակալ վերաբերմունք ունի գործի նկատմամբ:

Ինքնաբացարկի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար դատախազությունը ժամանակ է խնդրել: Հաջորդ դատական նիստը հունիսի 3-ին է:

Նշենք, որ Քոչարյանին անձեռնխելիության հիմքով ազատելուց հետո Հովհաննես Խուդոյանը վարույթն իրականացնող մարմնին՝ Հատուկ քննչական ծառայությանը միջնորդել է նրա նկատմամբ դադարեցնել քրեական հետապնդումը, սակայն միջնորդությունը մերժվել է: Մերժման որոշումը բողոքարկվել է առաջին ատյանի դատարան, և դատավոր Գագիկ Պողոսյանը մերժել է Խուդոյանի բողոքը: Դատական ակտը պաշտպանի կողմից բողոքարկել է Վերաքննիչ դատարան ու մակագրվել Վազգեն Ռշտունուն:

Հիշեցնենք, որ Քոչարյանը մեղադրվում է 2008 թվականի մարտին Հայաստանի սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter