«Հայացք». ո՞ւմ հաշվին են ձեռք բերվել ՀՔԾ-ի թանկարժեք մեքենաները
Որոշ լրատվամիջոցներում երեկ տեղեկատվություն է տարածվել այն մասին, որ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը մի հետաքրքիր հարցաշար է ուղարկել Հատուկ քննչական ծառայություն, որտեղ, ի թիվս մի շարք այլ հարցերի, եղել է մոտավորապես այսպիսի մի հարց` ՀՔԾ աշխատակիցների աշխատավարձը կարծես այնքան էլ բարձր չէ, սակայն նրանք կամ նրանցից ոմանք շրջում են շատ թանկարժեք մեքենաներով:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից «Հայացք»-ը փորձեց պարզել, թե ինչ հարցաշարի մասին է խոսքը և արդյոք Կարեն Անդրեասյանն իրավասություն ունի՞ հետաքրքվելու ՀՔԾ աշխատակիցների մեքենաներով: Պաշտպանի մամուլի քարտուղարը մեզ հետ զրույցում նշեց, որ ՀՔԾ ուղարկված հարցաշարը ՄԻՊ տարեկան զեկույցի մի մասն է կազմում և նման հարցաշարեր Պաշտպանն ուղարկում է ոչ միայն ՀՔԾ-ին:
Ըստ երևույթին Պաշտպանի հարցաշարի մանրամասների վերաբերյալ ինֆորմացիայի արտահոսքը եղել է ՀՔԾ-ից, քանի որ պաշտպանի գրասենյակը դրանք չի հրապարակում:
Հետաքրքիր է, թե մարդկանց ո՞ր խմբի իրավունքների խախտումների հետևանքով են ձեռք բերվել ՀՔԾ աշխատակիցների մեքենաները, եթե դրանց ձեռքբերման մանրամասները սկսել են հետաքրքրել նաև Մարդու իրավունքների պաշտպանին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել