HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մասիս Մայիլյանը հանդիպել է Աբխազիայի ԱԳ նախարար Դաուր Կովեի գլխավորած պատվիրակության հետ

Մայիսի 31-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպել է Աբխազիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դաուր Կովեի գլխավորած պատվիրակության հետ, որի կազմում են  Աբխազիայի Հանրապետության նախագահի խորհրդական Վալերի Մայրոմյանը և Աբխազիայի հայ համայնքի ղեկավար Գալուստ Տրապիզոնյանը։

Արցախի արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ պատվիրակությունը  Ստեփանակերտ է ժամանել՝ մասնակցելու Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի (ConIFA) հովանու ներքո 2019 Եվրոպայի ֆուտբոլի առաջնության բացման արարողությանը։ 

Հանդիպման ընթացքում կողմերը նշել են նմանատիպ միջոցառումների կարևորությունը՝ երկրների և ժողովուրդների միջև ջերմ բարեկամական հարաբերությունների հաստատման և ընդլայնման տեսանկյունից։ 

Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի (ConIFA) հովանու ներքո 2019 Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունն անց է կացվելու հունիսի 1-10՝ Արցախում, որին կմասնակցի 8 թիմ, այդ թվում՝ Աբխազիայի հավաքականը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter