HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հակոբ Արշակյանը Սիլիկոն հովտում հանդիպել է «Draper & Associates» վենչուրային ընկերության և «Draper University» համալսարանի ղեկավարին

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը ԱՄՆ կատարած աշխատանքային այցի ընթացքում Սիլիկոն հովտում հանդիպել է «Draper & Associates» վենչուրային ընկերության և «Draper University» համալսարանի ղեկավար Թիմաթի Դրեփերին: Այս մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը: 

Հանդիպմանը ներկա էր նաև Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը: Ներկայում համալսարանում ուսանում են 77 երկրներից ժամանած ուսանողներ, որտեղ 3-6 ամիսների ընթացքում ստանում են ձեռներեցության և բիզնեսի զարգացման դասընթացներ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանում «Hero City at Draper University» մասնաճյուղի բացման հնարավորությունները: Նախարար Հակոբ Արշակյանը Թիմաթի Դրեփերին ներկայացրել է հեղափոխությունից հետո ՀՀ կառավարության կողմից իրականացրած լայնամասշտաբ բարեփոխումները տնտեսության, գործարար միջավայրի բարելավման, ժողովրդավարության ամրապնդման ոլորտներում:

Նախարարը Դրեփերին հանձնել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերը՝ մասնակցելու հոկտեմբերի 6-9-ը Հայաստանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին (WCIT- 2019 ): Հակոբ Արշակյանը նշել է, որ Հայաստան այցելությունը թույլ կտա Թիմաթի Դրեփերին ծանոթանալ Հայաստանի ներդրումային հնարավորություններին, գիտական և տեխնոլոգիական ներուժին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter