HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». փաստաբանների նկատմամբ 40 կարգապահական վարույթ՝ 2011 թվականին

Այս պահին 1133 փաստաբան ունեցող Փաստաբանների պալատը միայն 2011 թվականին փաստաբանների նկատմամբ շուրջ 40 կարգապահական վարույթ է հարուցել, որից ավարտվել է 33-ը: Փաստաբանների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու կարգ թեև մինչ օրս էլ ունեցել ենք, նախորդ տարեվերջին «Փաստաբանության մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում այս պահին ՓՊ-ն փաստաբանների ուշադրությանն է ներկայացրել կարգապահական վարույթի վերաբերյալ նոր նախագիծ, և ընդհանրապես Պալատում այս տարի նախատեսում են կյանքի կոչել նախորդ տարեվերջին «Փաստաբանների մասին» օրենքում կատարված փոփոխությունները:

Նաև օրենքում կատարված փոփոխություններին և դրանց համարժեք փաստաբանների քայլերին է մտադիր անդրադառնալ փետրվարի 11-ին տեղի ունենալիք Փաստաբանների պալատի (ՓՊ) ընդհանուր ժողովը: Փաստաբանների պալատը հույս ունի կատարված օրենսդրական փոփոխությունների միջոցով բարձրացնել փաստաբանության որակը Հայաստանում:

Ինչպես հիշում ենք, համաձայն օրենքի՝ եթե 2 տարվա ընթացքում փաստաբանը այդ 48-ժամյա վերապատրաստումը չանցնի, կարող է ենթարկվել կարգապահական պատասխանատվության, ընդ որում՝ փաստաբանը վերապատրաստում պետք է անցնի իր ֆինանսական միջոցների հաշվին: Բացի դրանից՝ փաստաբանի արտոնագրումն այսուհետ լինելու է փաստաբանական դպրոցում սովորելու միջոցով:

Եթե առաջ մարդը կարող էր ունենալ 2 տարվա աշխատանքային ստաժ, քննություններ հանձնել և արտոնագիր ստանալ, ապա այսօր արդեն բուհն ավարտած ուսանողը պետք է ընդունվի դպրոց՝ վճարովի հիմունքներով, հանձնի որակավորման քննություններ և ստանա արտոնագիր: Դպրոցում, որն այս տարվա ընթացքում պետք է կառուցվի, ապագա փաստաբանը 6 ամիս կյուրացնի փաստաբանական հմտությունները, այնուհետև փորձառու փաստաբանի մոտ փորձաշրջան կանցնի 1 տարվա ընթացքում և հետո միայն կհանձնի որակավորման քննություն: Այս ամենից հետո միայն արժանի փաստաբանը արտոնագիր կստանա:

Ինչ վերաբերում է որակավորման հանձնաժողովի ձևավորմանը, ապա դրա իրավասությունը դպրոցին չի հանձնվելու, այլ՝ Փաստաբանների պալատին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter