HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարզերում մի շարք ավտոմեքենաներ արգելափակվել են ձնակույտերի մեջ

Փետրվարի 9-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզում՝ Գավառ-Մարտունի ավտոճանապարհի 8-րդ կմ-ում, ավ­տո­­մե­քե­նան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և արգելափակվել ձնակույտի մեջ:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը: «ՎԱԶ-2121» մակնիշի 22 LU 072 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է բերվել ճանապարհի երթևեկելի մաս:

Ձնակույտից դուրս են բերվել նաև Արագածոտնի մարզում՝ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 10-րդ կմ-ում ձնակույտի մեջ հայտնված, Լ.Մարգարյանին պատկանող «Մեր­սե­դես» մակնիշի և տարբեր ճանապարհահատվածներում՝ մի քանի այլ ավտոմեքենաներ:

Իսկ Քարվաճառ-Վարդենիս ավտո­ճա­նա­պարհի «Արթուրի ձոր» կոչվող հատվածում ձնաբքի մեջ է մնացել մոտ 20 ավտոմեքենա: Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկացմամբ՝ դեպքի վայր հասած հատուկ տեխնիկայի միջոցով ճանապարհը մաքրվել է, և ավտոմեքենաները շարունակել են ընթացքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter