HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի տարածքում որոշ ավտոճանապարհներ փակ են

Փետրվարի 10-ի ժամը 11.10-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են:

Փակ են Սելիմի լեռնանցքը, Տավուշի մարզում՝ Բերդ-Ճամբարակ, Գեղարքունիքի մարզում՝ Վերին Գետաշեն-Մադինա ավտոճանապարհները, Սևանի և Մարտունու ճանապարհները, Արագածոտնի մարզում՝ Ապարանի, Թալինի և Արագածի տարածաշրջանների միջհամայնքային ճանապարհները:

Շիրակի մարզի Ամասիա և Աշոցք տարածաշրջաններում քամին ուժգնանում է, կա ձնաբքի վտանգ:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ձնաբքի, մերկասառույցի և վատ տեսանելիության պատճառով որոշ ճանապարահատվածներ դժվարանցանելի են, ինչպես նաև Մեղրի-Երևան ավտոճանապարհի 35-րդ կմ-ը: կատարվում են մաքրման և մշակման աշխատանքներ:

Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ առատ ձյան տեղումների պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Գուդաուրի (Պոստա)-Լարսի հատվածում երթևեկությունը արգելված է տրեյլերների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար: Կիսատրեյլերների և այլ մեքենաների համար երթևեկությունը թույլ է տրվում հակատեղապտտման շղթաների օգտագործելու պարագայում: Երթևեկությունը բաց է 2 տանող կամրջակներով մեքենաների համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter