HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իտալիայի Հանրապետության օրվա առթիվ Արմեն Սարգսյանը կնոջ հետ այցելել է Իտալիայի դեսպանություն

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ Իտալիայի Հանրապետության օրվա առթիվ այսօր այցելել է Հայաստանում Իտալիայի դեսպանություն: Այս մասին տեղեկացնում է նախագահի պաշտոնական կայքը:

Հանրապետության նախագահը տոնի կապակցությամբ շնորհավորել է Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին, դեսպանության ողջ անձնակազմին և ի դեմս նրանց՝ Իտալիայի բարեկամ ժողովրդին:

Զրուցակիցներն անդրադարձել են հայ-իտալական մշակութային և պատմական առնչություններին՝ այս համատեքստում հատկապես կարևորելով Իտալիայում Մխիթարյան միաբանության գործունեությունը:

«Արմեն Սարգսյանը նշել է, որ օրերս տիկնոջ հետ այցելել էր Վենետիկի Մխիթարյան միաբանություն և հանդիպել միաբանության անդամների հետ: Հանրապետության նախագահն ու Իտալիայի դեսպանը համակարծիք են եղել, որ միաբանությունը Հայաստանի և Իտալիայի միջև բարեկամական, պատմական և մշակութային կապերի խորհրդանիշն է և Իտալիայում հայկական ներկայության հիանալի օրինակ»,- գրված է հաղորդագրության մեջ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter