HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

4 երիտասարդներ խոստովանել են, որ գումար են հափշտակել 80-ամյա տանտիրոջից

Փետրվարի 9-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով, Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 19 շենքի մոտից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Աշոտ Վերմիշյանին, 1984 թ. ծնված Ռուբիկ Աբգարյանին, 1982 թ. ծնված Արամ Մնացականյանին և 1987 թ. ծնված Հրանտ Հովհաննիսյանին:

Նրանք խոստովանել են, որ 2011 թ. մայիսին, մուտքի դուռը լինգով կոտրելով, մուտք են գործել Մ. Խորենացու փողոցի տներից մեկը և դանակի ու լինգի սպառնալիքով 80-ամյա տանտիրոջից հափշտակել են գումար:

ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ կատարվում է քննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter