HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Հենրիխ Մխիթարյան» թեմային

2019 թվականի հունիսի 4-ին Տեխնիկական կենտրոն-ֆուտբոլային ակադեմիայի շենքում «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Հենրիխ Մխիթարյան» թեմային: Այս մասին տեղեկացնում են «Հայփոստ» ՓԲԸ-ից։

450 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշը տպագրված է Կանադայի “Lowe Martin Group” տպագրատանը՝ 40 000 տպաքանակով:  Նամականիշի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխավոր դիզայներ Վահագն Մկրտչյանը:

Նամականիշի վրա պատկերված է հայ անվանի ֆուտբոլիստ, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի հավաքականի մարզաշապիկով: Հ. Մխիթարյանի դիմանկարը կատարված է համակարգչային գրաֆիկայի եղանակով:

Նամականիշի մարումն իրականացրեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Գեղամ Վարդանյանը, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, «ՀայՓոստ» ընկերության Խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը, ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Հենրիխ Մխիթարյանը ծնվել է 1989 թվականի հունվարի 21-ին Երևանում՝ Մարինա Թաշչյանի և 1980-ականների Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի հայտնի հարձակվող Համլետ Մխիթարյանի ընտանիքում։ Ներկայումս Մխիթարյանը հանդես է գալիս անգլիական Պրեմիեր լիգայի «Արսենալ» ակումբում որպես կիսապաշտպան։ 2012 թ.-ին Մխիթարյանը արժանացել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչմանը: 2017 թ.-ին Մխիթարյանը Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով:   

Հ. Մխիթարյանը ութ անգամ դարձել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ (2009, 2011, 2012, 2013, 2014, 2015, 2016, 2017 թվականներին)։ Նա Հայաստանի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է՝ 82 խաղում 27 խփած գնդակով։


Թողարկման օրը` 04 հունիսի 2019թ.

Նկարը և դիզայնը՝ Վահագն Մկրտչյան

Տպարանը` Lowe Martin Group, Կանադա

Չափսերը` 30,0 x 50,0 մմ

Մեկ թերթի վրա՝ 8 հ.

Տպաքանակը՝ 40 000 հ.

 

«Հայփոստ» ՓԲԸ

«Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ԲՎ

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter