HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սյուզաննան ու Զվարթը Արթուրին ճանաչեցին հեռուստահաղորդումից

Հունվարի 24-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները կողոպուտ կատարելու համար ձերբակալել էին 1976 թ. ծնված Արթուր Կարապետյանին:

Փետրվարի 9-ին 1982 թ. ծնված Սյուզաննա Գ.-ն, ներկայանալով ոստիկանության Շենգավիթի բաժին, հայտնել է, որ դիտելով «Հերթապահ մաս» հաղորդաշարը՝ ճանաչել է Արթուր Կարապետյանին, որը հունվարին Արշակունյաց պողոտայում բացահայտ հափշտակել է իր պայուսակը:

Նույն օրը ոստիկանության Շենգավիթի բաժին է ներկայացել նաև 1964 թ. ծնված Զվարթ Խ.-ն՝ հայտնելով, որ ոստիկանական հեռուստահաղորդումից ճանաչել է Ա. Կարապետյանին, որը հունվարին Արշակունյաց պողոտայի թիվ 36 շենքի բակում բացահայտ հափշտակել է իր պայուսակը:

«Հանցագործության մասին տուժողները նախկինում ոստիկանություն չէին հայտնել: Քննությունը վարում է ոստիկանության Մալաթիայի քննչական բաժինը»,- հայտնում է ոստիկանությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter