HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԲՃ. «Միջազգային փորձաքննության բոլոր արդյունքները պետք է հասանելի լինեն հանրությանը»

Հայկական բնապահպանական ճակատը հայտարարություն է տարածել Ամուլսարի խնդրով պատվիրված միջազգային փորձաքննության վերաբերյալ: Այն ներկայացնում ենք ստորեւ:

ՀՀ քննչական կոմիտեում դեռ 2018 թվականի հուլիսին հարուցվել էր քրեական գործ Ամուլսարի ծրագրի նախագծի փորձաքննության ժամանակ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ։ Այս քրեական գործի շրջանակներում պատվիրվել է միջազգային փորձաքննություն, որն իրականացնում է լիբանանյան ELARD ընկերությունը։ Ըստ շրջանառվող լուրերի` շուտով պետք է հայտնի լինեն այդ փորձաքննության արդյունքները։ Այս առումով ունենք մի շարք դիտարկումներ, որոնք ներկայացնում ենք հանրությանը, քննչական կոմիտեին և ՀՀ կառավարությանը

  • Հաշվի առնելով, որ այս խնդիրը վերաբերում է բնական միջավայրի, մարդկանց առողջության և մեր պետության էկոլոգիական անվտանգությանը, ապա այդ փորձաքննության բոլոր արդյունքները պետք հասանելի լինեն հանրությանը։
  • Փորձաքննական բոլոր հաշվետվությունների անգլերեն և հայերեն տարբերակները պետք է անպայման ամբողջությամբ հրապարակվեն ՀՀ քննչական կոմիտեի կայքում։
  • Շահագրգիռ գիտական, մասնագիտական և հանրային շերտերին պետք է հնարավորություն և ժամանակ տրվի՝ վերլուծելու դրանց հավաստիությունը, գիտական հիմնավորվածությունն և լիարժեքությունը։
  • Արդյունքները պետք է հանրային քննարկում անցնեն բոլոր շահագրգիռ և մասնագիտական կողմերի հետ՝ հատկապես Ջերմուկ համայնքի բնակիչների, որոնք 2006 թվականից զրկված են եղել Ամուլսարի մասին որոշումներ կայացնելու գործընթացներին մասնակցելուց։
  • Կարևոր ենք համարում, որ այս գործընթացի համար պատասխանատու մարմինները հանրությանը տեղեկացնեն գործընթացի ակնկալվող փուլերի ու հատկապես արդյունքների հրապարակման հստակ ժամկետների մասին. սա կենսական հարց է հատկապես Ջերմուկ համայնքի բնակիչների համար՝ հաշվի առնելով, որ Ամուլսարի մոտ արդեն շուրջ մեկ տարի անդադար ընթացող հավաքը (լեռան գագաթ տանող փակված ճանապարհները):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter