Ժամանակավորապես կդադարեցվի Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը
Երևանի քաղաքապետարանը հունիսի 8-ին` առավոտյան ժամը 05:00-ից, Մյասնիկյան պողոտայի՝ դեպի կենտրոն իջնող ուղղությամբ հատվածում իրականացնելու է վթարային և վտանգավոր բարդի ծառատեսակների հատում:
Անվտանգության նկառումներից ելնելով` պողոտայի նշված հատվածը ժամանակավորապես փակ կլինի:
Պատճառվող անհարմարությունների համար քաղաքապետարանը հայցում է երեւանցիների ներողամտությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել