HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նիկոլ Փաշինյան. «Ես եմ Ղարաբաղի հարցի բանակցային պրոցեսի վերաբերյալ փաստաթղթեր տվել ԼՂ իշխանություններին»

Լեռնային Ղարաբաղի իշխանությունները ԼՂ բանակցությունների վերաբերյալ նախկինում որևէ տեղեկատվության չեն տիրապետել։

Այս մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«ԼՂ ղեկավարության և ռազմաքաղաքական ղեկավարության հետ մի քանի անգամ հանդիպել եմ և ներկայացրել ԼՂ հարցի լուծման վերաբերյալ իմ տեսլականը և հետաքրքրվել եմ` իմ առաջադրած տեսլականի հետ կապված պրետենզիաներ կա՞ն, թե չէ։ Պարզվեց, որ բոլորը համաձայն են, և երբ դրանից հետո սեղանի շուրջ ներկա մարդիկ հրահրում են` տակից ասելով, որ այս կառավարությունը հողեր է ծախում, հարց է ծագում, որ էս մարդու հետ խոսել եմ գաղտնիության պայմաններում, և էդ մարդը հանդիպումից դուրս է գալիս ու օգնականին ասում` ֆեյսբուքում գրի, որ Փաշինյանը հողեր է ծախում, ինչի՞ համար է անում այդ հայտարարությունը»,-ասաց Փաշինյանը՝ ի պատասխան այն հարցի, թե որոնք են այն դավադիր ուժերը (Փաշինյանի գնահատականն է, որ տվել էր իր վերջին ասուլիսում), որոնք պնդում են, թե իշխանությունը փորձում է հողեր ծախել։

Փաշինյանը վստահեցրեց՝ ղարաբաղյան իշխանությունները նախկինում բանակցություններից տեղյակ չեն եղել։

«Երբ Հայաստանում իշխանության ղեկին է եղել իր պարի ընկերը, ինքը ոչ մի ինֆորմացիա չի ունեցել, հարկ չեն համարել տեղյալ պահել, թե ինչ է կատարվում, ինչ են մտածում։ Ես եմ Ղարաբաղի հարցի բանակցային պրոցեսի վերաբերյալ փաստաթղթեր տվել ԼՂ իշխանություններին, նրանք դրանից առաջ տեղյակ չեն եղել, թե ինչ է բանակցվել ինձնից առաջ։ Եվ նրանք դրանից հետո օգնականների էջերով, երբեմն էլ իրենք գրում են` ապազգային այս իշխանությունը, դա ինչի՞ համար են անում»,- հարցրեց վարչապետը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter