
Լոռի պանիր. լաբորատոր փորձաքննության արդյունքները
«Հետք»-ը լաբորատոր փորձաքննության է ներկայացրել 9 արտադրողի Լոռի տեսակի պանիր՝ պարզելու արդյոք դրանք պարունակու՞մ են բուսական յուղ և հակաբիոտիկներ:
Պանիրները փորձաքննության ենք ներկայացրել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչի ներկայությամբ:
«Լոռի»
Աղաջրային պանիրների դասին պատկանող հայկական պանիր է։ Բաղադրության մեջ մտնում են պաստերացված կաթ, մանրէական կոնցենտրատ՝ մեզոֆիլիկ կաթնաթթվային հիմքով, մանրէական ծագման կաթ մերող պատրաստուկ (խիմոզին), սեղանի աղ:
Չի պարունակում բուսական յուղ:
Պանիրը Մաքսային միության «Կաթի և կաթնային արտադրանքի անվտանգության մասին» 033/2013 տեխնիկական կանոնակարգի կարգավորման առարկա է:
Մայիսի 13-ին «Հետք»-ը լաբորատոր փորձաքննության էր ներկայացրել 9 արտադրողի Լոռի պանիր:
Փորձաքննության ներկայացված պանիրներն են՝ (թերթեք նկարները)
Քանի որ պանիրները խանութներում վաճառվում էին կտորներով և արդեն իսկ խախտված էր ամբողջականությունը, հետևաբար փորձաքննել ենք միայն դրանցում բուսական յուղի և հակաբիոտիկների առկայությունը:
Դրանցից մեկը՝ նմուշ N9` «Սևան Կաթը» պարունակում էր բուսական յուղ, ինչը, «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի համաձայն, համարվում է կեղծված. բաղադրությունը փոփոխվել է՝ առանց մակնշման համապատասխան փոփոխության:
Թվարկված 9 նմուշներից և ոչ մեկում լաբորատոր փորձաքննությամբ հակաբիոտիկներ չեն հայտնաբերվել:
Այսպիսով, նմուշներ N 1-8-ը համապատասխանում են սահմանված նորմերին և պիտանի են սննդում օգտագործելու համար:
Մեկնաբանել