Մարտի 1-ի գործով սպանության մեջ կասկածվող Գեղամ Պետրոսյանի ձերբակալման որոշումը բողոքարկվել է
Մարտի 1-ի գործով սպանության մեջ կասկածվող Գեղամ Պետրոսյանի ձերբակալման իրավաչափությունը բողոքարկվել է դատարան: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Պետրոսյանի պաշտպանը: Գործը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանին: Այս պահին դեռևս հայտնի չէ, թե երբ կսկսվի բողոքի քննությունը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հատուկ քննչական ծառայությունը հայտնել էր, որ 2008թ. մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում հունիսի 4-ին Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու` հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի, նույն ինքը` շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը:
լուսանկարը՝ Գերման Ավագյանի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել