HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայաստանի երգի պետական թատրոնի» նախկին տնօրենը յուրացրել է մոտ 42 մլն դրամ. ոստիկանություն

«Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով բացահայտվել է «Հայաստանի երգի պետական թատրոն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի ապօրինությունները»: Այս մասին հայտնում է ոստիկանությունը:

Մասնավորապես, հաղորդագրության համաձայն, պարզվել է, որ ըստ նախնական տվյալների՝ ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը 1998-ից 2019 թվականներին, առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, ՊՈԱԿ-ին պատկանող Երևանի Խանջյան փողոցի շենքի տարբեր աշխատասենյակներ առանց պայմանագրերի և որոշ դեպքերում նաև պայմանագրերով ապօրինի վարձակալության է հանձնել տարբեր ֆիզիկական և իրավաբանական անձանց: Վարձակալությունից կանխիկ եղանակով ստացված գումարները չեն մուտքագրվել ՊՈԱԿ-ի բյուջե և յուրացվել են:

Քննությանն այս պահին հայտնի տվյալներով, պաշտոնատար անձը ընդհանուր առմամբ յուրացրել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 41 780 000 դրամ:

Առերևույթ հանցագործության փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական մարմին՝ նախաքննության:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter