HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում. եղանակը կտաքանա՞

Փետրվարի 11-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում, 11-ի ցերեկը արևելյան շրջաններում, 15-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն, տեղ-տեղ մառախուղ, 12-ից 14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վրկ, 11-ին առանձին վայրերում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ, լեռներում և լեռնանցքներում՝ բուք, ճանապարհներին՝ մերկասառույց:

Օդի ջերմաստիճանը 12-ի գիշերը կնվազի 7-12, ցերեկը՝ 3-5 աստիճանով, 15-ին նույնքանով կբարձրանա:

Երևանում փետրվարի 11-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն և մառախուղ, քամու ուժգնացում՝ 10-15 մ/վրկ, ճանապարհներին՝ մերկասառույց: 11-ի ցերեկը, 12-ից 14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 15-ին հնարավոր է թույլ ձյուն:

Եղանակի տեսությանն ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter