HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ժաննա Անդրեասյան. «Մյուս տարվանից բոլոր մարզերում կունենանք ընտանեկան բռնության զոհերի աջակցության կենտրոններ»

«Մեր քաղաքականության կարևոր ուղղություններից է ընտանեկան բռնության կանխարգելման և արդեն իսկ ընտանեկան բռնության ենթարկված անձանց տրվող աջակցության համապարփակ ու համակարգված մեխանիզմի առկայությունը։ Այժմ սերտորեն աշխատում ենք այս ուղղությամբ՝ փորձելով մեծացնել պետական աջակցությունը։ Ըստ նախագծի՝ հանրապետության բոլոր մարզերում գալիք տարվանից կունենանք աջակցության կենտրոններ՝ հասարակական կազմակերպությունների պատվիրակման միջոցով։ Նաև նախատեսել ենք ընտանեկան բռնության ենթարկված անձանց աջակցության երկու ապաստարանների ստեղծում»,- այս մասին ասել է աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը՝  մարզպետարանների ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող ստորաբաժանումների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։

Նախարարության հաղորդագրության համաձայն՝ փոխնախարարը, առանցքային համարելով  համայնքների հետ սերտ համագործակցությունը,  խիստ կարևորել է ոլորտային բարեփոխումների վերաբերյալ կարծիքների և դիտարկումների ներկայացումը․ «Ունենք վեց կենտրոններ, որոնք ընտանեկան բռնության դեպքերով աջակցության գործառույթներ ունեն։ Երեքը Երևանում են, երեքը մարզերում՝ Լոռիում, Սյունիքում և Շիրակում։ Հունիսի 7-ին համագործակցության հուշագիր ենք ստորագրելու «Կանանց աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության և «Հայաստան համահայկական հիմնադրամի» հետ, որի շրջանակում ևս վեց աջակցման կենտրոններ կբացվեն մինչև տարեվերջ»։

Ժ․ Անդրեասյանը հորդորել է մարզերում գործող գենդերային հանձնաժողովներում քննարկման օրակարգային թեմա դարձնել գենդերային ռազմավարությունը՝ կոնկրետ առաջարկներ և տեսակետներ ներկայացնելու ակնկալիքով։

Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտի ներկայացուցիչները խոսել են մարզերում տիրող ոլորտային խնդիրների մասին՝ առաջարկելով հատկապես ուշադրություն դարձնել մասնավոր մանկապարտեզների գործունեությանը, սոցիալական աշխատողի ինստիտուտի զարգացմանը և այլն։ Ժ․Անդրեասյանը, անդրադառնալով երեխաների՝ ընտանիքում ապրելու իրավունքի ապահովմանը, նշել է, որ ապաինստիտուցիոնալացումը նախարարության քաղաքականության հիմնական սկզբունքներից է․ «Մեր առաջնահերթությունը խնամատարության ինստիտուտի զարգացումն է, բայց այս ոլորտում մեծագույն խնդիր կա։ Ունենք ֆինանսավորում պետական բյուջեից, ունենք վերապատրաստված ընտանիքներ, սակայն, իրականում, այդ ծրագրի ցուցանիշները շատ վատ են»։

Փոխնախարարը նաև էական է համարել երեխաների և նրանց ընտանիքների կարիքների որակյալ գնահատման իրականացումը։

Նա փաստել է, որ նախարարության առաջնային նպատակն է, որ յուրաքանչյուր երեխա մեծանա կենսաբանական ընտանիքում,  և այս գործում, միանշանակ, պետք է աջակցել․ «Եթե առաջիկայում էլ լինեն կոնկրետ դեպքեր, երբ աջակցության պարագայում երեխաների՝ ընտանիքներ վերադարձը հնարավոր լինի, տեղեկացրեք։ Նաև պետք է հստակեցնել, թե այդ ընտանիքները կոնկրետ ինչպիսի՞ աջակցության կարիք ունեն, և մենք՝ որպես լիազոր մարմին, հնարավորինս կարճ ժամկետում կապահովենք երեխաների՝ ընտանիք վերադառնալու հնարավորությունը»։

Մեկնաբանություններ (4)

m
Leave it to a patriarchal brainwashed woman to steal a space created for women to argue for the support of abusive men. NO, it is not up to women and domestic violence shelters to reform bad men. This is not a woman's issue. This is a man's issue, because as it turns out we aren't beating, raping and killing ourselves. Men need to step up and do better and be better to be better human beings.
Helen
Congrats! ? I was waiting for this news all these years. Meantime, let’s remember that not only the victims need these support, but also our lovely fathers, brothers and husbands who commit domestic violence also need some mental health support or instruction to calm down their anger, not following and killing the ex-wife :(
Linda Qasabian , MFT
I have been working in LA with the Armenian Domestic Violence population since 2008 and am so excited to hear how much progress Ms. Anreasyan has made !
Silva Katchiguian
So good to hear that further action is being taken and that AIWA has had a role in initiating such harbors for women.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter