HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը 117 մլն դրամ հատկացրեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին

Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց մոտ 117 միլիոն դրամ հատկացնել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին՝ «Նորարարական մանկավարժական ծրագրերի իրականացում հանրակրթությունում» միջոցառման շրջանակներում։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հաղորդմամբ՝ «Մխիթար Սեբաստացի»-ի ընտրությունը պայմանավորված է այս ծրագրում կրթահամալիրի եզակի գործառույթների իրականացմամբ։

Ըստ նախարարության, բյուջեից հանրակրթական ծրագրերի իրականացման օժանդակության շրջանակներում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվում է պետական այլընտրանքային (հեղինակային) մանկավարժության, կրթահամալիրի կրտսեր-դպրոց պարտեզներում՝ նախադպրոցական ուսուցման ծրագրեր:

«Հեղինակային կրթական ծրագրի կազմակերպման, տարածման համար կրթահամալիրը ստեղծում է կապեր պետական, հասարակական, միջազգային կազմակերպությունների, անձանց հետ, որոնք աջակցում են ծրագրի կազմակերպման տարբեր խնդիրների լուծմանը»,- հայտնել է նախարարությունը:

Այս տարվա պետական բյուջեից «Նորարարական մանկավարժական ծրագրերի իրականացում հանրակրթությունում» ծրագրով նախատեսված է եղել մինչև սեպտեմբեր մոտ 68 միլիոն դրամ տրամադրել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին, իսկ հաջորդ ուսումնական տարվա սկզբից մոտ 50 միլիոն դրամ տրամադրել դրամաշնորհային մրցույթով հաղթած կազմակերպությանը: Սակայն ելնելով այն հանգամանքից, որ կրթահամալիրը հանդիսանում է «Նորարարական մանկավարժական ծրագրերի իրականացում հանրակրթությունում. հեղինակային կրթական ծրագրերի մշակում և իրականացում՝ անհատի օժտվածության զարգացման բաց համակարգ՝ ստեղծագործ անհատի կրթական պատվերի իրականացում» ծրագրի հեղինակ, պետբյուջեի «Նորարարական մանկավարժական ծրագրերի իրականացում հանրակրթությունում» ծրագրով նախատեսված միջոցներն էլ հատկացվեցին կրթահամալիրին: Այսինքն՝ կառավարությունն ընդհանուր առմամբ մոտ 117 միլիոն դրամ կտրամադրի կրթահամալիրին՝ այս գործառույթներն իրականացնելու համար:

Մեկնաբանություններ (1)

Լուսինե Հարությունյան
ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ ԹՈՒՅԼ ՉԵՆՔ ՏԱ ԻՐԱԳՈՐԾԵԼ ՁԵՐ ՆՊԱԿԱԿՆԵՐՆ ԹԻՎ181 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՀԱՇՎԻՆ։ՓՆՏՐԵՔ ՄԵԿ ԱՅԼ ԴՊՐՈՑ,ԻՍԿ ՄԵՐ ԴՊՐՈՑԻՆ ՀԱՆԳԻՍՏ ԹՈՂԵՔ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter