HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սևանից այս տարի ևս բաց կթողնվի մինչև 170 մլն խմ ջուր

Ոռոգման նպատակով Սևանից այս տարի ևս բաց կթողնվի մինչև 170 մլն խմ ջուր: Նման որոշում այսօրվա նիստին կայացրեց կառավարությունը՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության առաջարկով:

Սևանա լճից լրացուցիչ ջրառի նպատակը ոռոգման ջրառաջարկի դեֆիցիտը մասնակի մեղմելն է: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հաղորդմամբ՝ այս ջրով ոռոգվելու է Արմավիրի, Արարատի, Կոտայքի և Արագածոտնի մարզերի շուրջ 32 հազ. հա հողատարածք:

Նախարարը նաև հայտնեց, որ թեև ձյունասակավ տարի էր, գարնանային տեղումների արդյունքում ջրամբարները բավականին լցվել են: Սակայն ոռոգման համակարգը այնպիսին է, որ այդ մարզերի որոշ հատվածների հողամասեր ոռոգելու համար անհրաժեշտ է լրացուցիչ ջրառ, քանի դեռ նոր ջրամբարներ չեն կառուցվել:

Վարչապետը հայտնեց, որ պետք է այնպես անեն, որ Սևանից հավելյալ ջուր բաց թողելու անհրաժեշտություն չլինի, իսկ եթե այն խնդիր առաջացնի, պետք է ջրախնայողության միջոցառումներ իրականացվեն:

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը կառավարության անդամներին տեղեկացրեց, որ առաջարկել են Սևանից բաց թողնվող ջրի քանակ սահմանել 140 մլն խմ, քանի որ ջրամբարների լցվածությունը 60 մլն խմ-ով ավելի է եղել: Սակայն մերժվել է իրենց այս առաջարկը: Նախարարը հայտնեց, որ ջրամբարների լցվելու գործընթացը դադարել է, նաև ջրի պակասման միտում է նկատվում՝ գոլորշիացմամբ պայմանավորված: Այդ պատճառով առաջարկեց ավելի արագ օգտագործել այն ջրամբարների ջուրը, որոնց գոլորշիացումը արագ է կատարում, հետո անցնել Սևանի ջրի օգտագործմանը:

Վարչապետն առաջարկեց հակագոլորշիացման մեթոդների կիրառման մասին մտածել, քանի որ յուրաքանչյուր խորանարդ մետրը կարևոր է իրենց համար:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter