HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Մանվել Գրիգորյանի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա, բայց գնահատվում է ծանր

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա, բայց գնահատվում է ծանր: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց «Սուրբ Գրիգոր լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի տեղակալ Արտակ Մանուկյանը: Գրիգորյանը գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:

Նշենք, որ Գրիգորյանը «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից բժշկական կենտրոն է տեղափոխվել գիշերը: Արտակ Մանուկյանի խոսքով՝ գեներալ Գրիգորյանը եղել է նախակոմային վիճակում: Բժշկական կենտրոն տեղափոխված ժամանակ նրա վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր:

Նշենք, որ Գրիգորյանը տևական ժամանակ գտնվում էր «Նաիրի» բժշկական կենտրոնում, հունիսի 3-ին տեղափոխվել էր ԱԱԾ մեկուսարան, ապա՝ «Դատապարտյալների հիվանդանոց»:

Նրա պաշտանները բազմիցս բարձրաձայնել են այն մասին, որ լուրջ հիվանդություններ ունի, այդ թվում՝ քաղցկեղ և շաքարային դիաբետ: Առողջական վիճակի վատթարացման պատճառն, ըստ էության, եղել է արյան մեջ շաքարի քանակի աննախադեպ բարձրացումը:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101 232 917 դրամի գույք յուրացնելու, 1 228 176 342 դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1 225 003 300 դրամ վատնելու և շորթմամբ 37 101 100 դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter