HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի գործով որոշում կայացնելու

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ամբողջ գույքի և դրամական միջոցների վրա կալանք դնելու քննիչի որոշման դեմ ներկայացված բողոքի վերաբերյալ որոշում կայացնելու:

Հիշեցնենք, որ Քոչարյանի գույքի վրա կալանք է դրվել 2018 թվականի հուլիսի 30-ին` նրան «Մարտի 1-ի գործով» մեղադրյալ ներգրավելուց օրեր անց: Հովհաննես Խուդոյանի խոսքով՝ որոշումն անօրինական է և ենթակա վերացման:

Ըստ Խուդոյանի՝ կալանք դնելու որոշման պահին գույքի հնարավոր բռնագրավման կամ բռնագանձման անհրաժեշտություն չի եղել, քանի որ այդ որոշման պահին Քոչարյանը մեղադրվում էր միայն սահմանադրական կարգի տապալման մեջ, որը չի նախատեսում գույքի բռնագրավման կամ բռնագանձման սանկցիա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter