HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վեց օրվա ընթացքում ԲՊՏ-ի կիրառած պատժամիջոցներից պետբյուջե է մուտքագրվել 414 հազար դրամ

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը փետրվարի 6-ից 11-ն ընկած ժամանակահատվածում իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, ինչպես նաև տարածքային բաժինների վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացրել է 550.0 հազ. դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 6 որոշում և հաշվարկել է 813.8 հազ. դրամ ընդհանուր գումարի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես,

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Սյունիքի ՏԲ վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործով 1 ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 21.0 հազ. դրամի չափով գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի ՏԲ վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 4 գործով 4 ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 776.8 հազ. դրամ ընդհանուր գումարի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:

Հողերի պահպանության ոլորտ

Գեղարքունիքի ՏԲ և «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների իրականացրած համատեղ ստուգայցի ընթացքում արձանագրված հողային ռելեֆի խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազ. դրամ գումարի գումարի վարչական տուգանքի որոշում:

Նախկինում Սյունիքի ՏԲ-ի հայտնաբերած, «ԴԳՄՔ» ՓԲԸ պոչամբարի վթարի հետևանքով հողի աղտոտման համար ընկերության աշխատակցի նկատմամբ կայացվել է 150.0 հազ. դրամի չափով վարչական տուգանքի որոշում:

Հանքանյութի ապօրինի տեղափոխում

Գեղարքունիքի ՏԲ աշխատակիցների հայտնաբերած առանց ծածկոցի մեքենայով սորուն նյութեր տեղափոխելու համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ. դրամի չափով վարչական տուգանքի որոշում:

Ապօրինի որս

Գեղարքունիքի ՏԲ աշխատակիցների հայտնաբերած խեցգետնի ապօրինի որսի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ. դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավված 3.2 կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել Սևանա լիճ:

Արմավիրի ՏԲ աշխատակիցների հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ. դրամ ընդհանուր գումարի չափով վարչական տուգանքի որոշում:

Վայոց ձորի ՏԲ աշխատակիցների հայտնաբերված ապօրինի որսի (2 նապաստակի) համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում, և հաշվարկվել է 16.0 հազ. դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:

ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի բաժինը հայտնում է, որ ընդհանուր առմամբ ԲՊՏ-ի կիրառած պատժամիջոցներից նշված ժամանակահատվածում ՀՀ պետբյուջե մուտք է եղել 414.0 հազ. դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter