HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԲԴԽ-ն քննել է Վճռաբեկ դատարանի մի շարք դատավորների կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը

Բարձրագույն դատական խորհուրդը հունիսի 7-ի նիստում հանդես գալով որպես դատարան` դռնբաց կարգով քննել է արդարադատության նախարար Ա․Զեյնալյանի ներկայացրած միջնորդությունը՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորներ ՌՀակոբյանին, Ս․ Միքայելյանին, Ս Անտոնյանին, Վ Ավանեսյանին, Ա Բարսեղյանին, Մ Դրմեյանին, Գ Հակոբյանին, Տ Պետրոսյանին, Է Սեդրակյանին և Ն Տավարացյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 151-րդ հոդվածի համաձայն՝ վարույթի նյութերի հետազոտումից և նիստին մասնակցող անձանց ամփոփիչ ելույթները լսելուց հետո Խորհուրդը հարցի քննությունը հայտարարեց ավարտված և հեռացավ որոշում կայացնելու:

Դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի լուծման վերաբերյալ որոշման եզրափակիչ մասը Բարձրագույն դատական խորհուրդը կհրապարակի 2019 թվականի հունիսի 14-ին, ժամը 16։00-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter