Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «Մեկ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներին
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Մեկ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներին՝ կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Ընդգծելով բազմակարծության և երկխոսելու մշակույթի կարևորությունը հասարակության համար՝ Արմեն Սարգսյանը նշել է, որ, որպես երկրի նախագահ, իր խնդիրն է լսել բոլորին՝ անկախ նրանց քաղաքական կողմնորոշումից ու դիրքորոշումից:
Արթուր Ղազինյանը ներկայացրել է նորաստեղծ կուսակցության գաղափարախոսությունը և գործունեության ուղղությունները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել