HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Ալավերդյանի պաշտոնը փոխվել է

Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արմեն Ալավերդյանը նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ՝ ազատվելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից:

Արմեն Ալավերդյանը ծնվել է 1958 թ. Մարտունու շրջանի Երանոս գյուղում: 1976 թ. ավարտել է Չարենցավանի թիվ 1 միջնակարգ դպրոցը: 1980 թ. ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի պլանատնտեսագիտական ֆակուլտետը, 1986 թ.՝ Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրան, 1988 թ. պաշտպանել է թեկնածուական թեզ՝ «Արտադրանքի որակի տեսական հիմքերը և դրա բարձրացման տնտեսական մեխանիզմները» թեմայով:

Մինչև 1990 թ. դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի քաղաքատնտեսության ամբիոնում՝ որպես ասիստենտ, ավագ դասախոս, դոցենտ: 1990-1991 թթ. աշխատել է ՀՀ արտաքին տնտեսական կապերի նախարարությունում՝ որպես գլխավոր մասնագետ, 1991-1992 թթ. եղել է ԿԱ հարկային պետական տեսչության վերլուծության բաժնի պետ:

1992-1994 թթ. զբաղեցրել է Մեթոդաբանության վարչության պետի տեղակալի, ապա վարչության պետի պաշտոնը, 1995-1999 թթ.՝ ՀՀ ԿԱ հարկային պետական տեսչության պետի տեղակալի պաշտոնը:

1999-2000 թթ. եղել է ՀՀ պետական եկամուտների փոխնախարար, 2000-2008 թթ.՝ ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետի տեղակալ: 2008-2012 թթ. զբաղեցրել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը: 2012 թ. փետրվարի 9-ից նշանակվել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ:

Հարկային ծառայության առաջին դասի պետական խորհրդական է, 20-ից ավելի գրքերի և գիտական հոդվածների հեղինակ: Պաշտոնավարման ժամանակահատվածում որպես կառավարության լիազոր ներկայացուցիչ՝ Ազգային ժողով է ներկայացրել մի քանի տասնյակ օրենքներ: Պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» ՀՀ շքանշանով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter