Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին, ով Հայաստանում է՝ մասնակցելու «Մտքերի հայկական գագաթնաժողով» միջազգային կոնֆերանսին:
Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ռուսական մշակութային առնչությունների, հումանիտար ոլորտներում համագործակցության խորացման շուրջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել