HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիգրան Խաչիկյանի մասնակցությամբ կայացել է հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի շուրջ հանրային քննարկում

Արդարադատության նախարարությունում այսօր նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանի և մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացել է հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի նախագծի շուրջ հանրային քննարկում:

ԱՆ տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի վարչությունը հայտնում է, որ աշխատանքային քննարկման ընթացքում փոխնախարար Խաչիկյանը մասնակիցներին ներկայացրել է հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մոդելի ընտրության շուրջ առկա դիրքորոշումը՝ տեղեկացնելով, որ նախկինում հասարակական հատվածի կողմից կատարված առաջարկների գերակշիռ մասը ներառվել է նախագծում, ինչի հիման վրա լրամշակված նախագիծն առաջիկայում կներկայացվի հանրային լայն քննարկման՝ հնարավորություն ընձեռելով առավել կատարելագործել ներկայացվող նախագիծը:

Հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ձևավորման համատեքստում փոխնախարարը կարևորել է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի դերակատարման բարձրացման անհրաժեշտությունը և ներկայացրել կոռուպցիոն հանցագործությունների քննության մեկ միասնական մարմնի ու հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանի ստեղծման նախատեսումը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ձևավորվելիք հակակոռուպցիոն մարմնի անկախության երաշխիքներին, ապօրինի ծագում ունեցող գույքի վերադարձման օրենսդրական մեխանիզմներին և մի շարք այլ հարցերի:

Այնուհետև, հաջորդել է հարց ու պատասխանը մասնակիցների միջև:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter