HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դավիթ Տոնոյանն ընդունել է ամերիկյան Ատլանտյան Խորհրդի պատվավոր նախագահ, պաշտոնաթող գեներալ Ջեյմս Ջոնսին

Հունիսի 7-ին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ամերիկյան Ատլանտյան Խորհրդի պատվավոր նախագահ, պաշտոնաթող գեներալ Ջեյմս Ջոնսին:  

Ըստ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության՝ Դավիթ Տոնայանը Ջեյմս Ջոնսին ներկայացրել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակը, հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրադրությունը, անդրադարձել պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան և ՀՀ-ՆԱՏՕ համագործակցությանը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի վերաբերյալ:

Գեներալ Ջեյմս Ջոնսը 1999-2003թթ. զբաղեցրել է ԱՄՆ ծովային հետևակի հրամանատարի, 2003-2006թթ.՝ Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի գերագույն հրամանատարի, 2009-2010թթ.՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter