HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Արշակ Հակոբյանը («Վովայի Արշակը») Դանիել Իոաննիսյանի դեմ հայց է ներկայացրել իրեն քրեական հեղինակություն անվանելու համար

Վովա Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանն, ով հայտնի է «Վովայի Արշակ» անունով, քաղաքացիական հայց է ներկայացրել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի դեմ: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից: Հայցի պատճառը Հակոբյանին «քրեական հեղինակություն» անվանելն է: Հակոբյանը զրպարտություն համարվող տեղեկության հերքում և փոխհատուցում է պահանջում: Դատալեքսում առկա չէ տեղեկատվություն այն մասին, թե որքան փոխհատուցման մասին է խոսքը:

Նշենք, որ մայիսի 22-ին «Մեդիա» կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Դանիել Իոաննիսյանը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին մեղադրել է Արշակ Հակոբյանի, «Վստրեչի Ապեր» անունով հայտնի Արամ Վարդանյանի և «Թոխմախի Բաբո» անունով հայտնի Բաբկեն Ղազարյանի հետ մտերիմ հարաբերություններ ունենալու մեջ` նրանց անվանելով  «քրեական  հեղինակություններ»:

Դատալեքսում առկա տեղեկատվության համաձայն՝ Բաբկեն Ղազարյանը նույնպես հայց է ներկայացրել Իոաննիսյանի դեմ` դարձյալ պահանջելով փոխհատուցում և զրպարտություն համարվող տեղեկությունների հերքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter