HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհ Հաղպատի վանական համալիրում

Այսօր՝ ժամը 19:00-ի սահմանններում, հրդեհ է բռնկվել Հաղպատի վանական համալիրի  վանատան շենքում: Հաղպատավանքի վանահայր Տեր Ատոմ քահանան  «Հետք»-ին հայտնեց, որ հրդեհը սկսվել է վանատան էլեկտրական վահանակի կարճ միացումից: Վանահայրը ահազանգել է «911» ծառայությանը: Առաջին հրշեջ ավտոմեքենան հրդեհի վայրում հայտնվել է 30 րոպե անց:

«Մինչև հրշեջները եկան, դուք գիտեք, Հաղպատը մոտ 10 կմ հեռու է Ալավերդուց, շենքի տանիքը ամբողջությամբ այրվեց: Հրշեջները ամեն ինչ ժամանակին կատարեցին, ուղղակի վանատան շենքը շատ հին կառույց է, կառուցվել է 1950-ական թվականներին, եղել է Հաղպատի հին դպրոցի շենքը, տանիքի գերանները միանշանակ չոր փայտ է, մի կայծից կարող էր բռնկվել և այդ կայծը փաստորեն հանդիսացավ  դժբախտության պատճառը: Մինչև հրշեջների գալը ամբողջ տանիքը այրվեց»,- ասաց Տեր Ատոմը:  

Տեր Ատոմի խոսքով՝ վանատունը ծառայում էր  Հաղպատավանք այցելող հավատացյալների գիշերելու համար:

Ժամը 21:00-ի սահմաններում վանատան շենքի հիմնական մասը այրվել էր: Վանահոր խոսքով շենքի մի փոքր հատվածը հազիվ փրկվեց: Վանական համալիրում բնակվում էր նաև Վանահոր ընտանիքը:

«Հարցը նա չէ, թե հրդեհից հետո իմ ընտանիքը որտեղ կբնակվի, մենք դրսում չենք մնա, հարցը նրանում է , որ  Հաղպատի վանական համալիրը մեծ կորուստ ունեցավ»,- ասաց վանահայրը: Տեր Ատոմը  Հաղպատի վանական համալիրի վանահայր է նշանակվել 2016 թ.-ից: Նրա խոսքով՝ առաջիկայում պետք է սկսվեին վանատան վերանորոգման աշխատանքները։ Այրվող շենքը փրկելու համար  ոտքի էին կանգնել ողջ հաղպատցիները: Ով ինչով կարողանում էր, օգնում էր հրշեջներին՝ հրդեհը մարելու գործում: Ժամը 21-ի սահմաններում հրդեհը մեկուսացվել է:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter