HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Երբեք չեմ մտածել, որ ինքս կհայտնվեմ իմ հուղարկավորությանը». հետաքննող լրագրող Իվան Գոլունովի հանդեպ հարուցած քրեական գործը

Հունիսի 6-ին Մոսկվայի ոստիկանությունը ձերբակալել է «Մեդուզա» ինտերնետային թերթի հայտնի հետաքննող լրագրող Իվան Գոլունովին։

Ոստիկանության պնդմամբ, խուզարկության արդյունքում նրա պայուսակից հայտնաբերվել է 3.56 գրամ մեֆեդրոն տեսակի թմրանյութ, ավելի ուշ լրագրողի բնակարանից հայտնաբերել են մեծ քանակով կոկաին։

Նրան մեղադրանք են առաջադրել խոշոր քանակի թմրանյութեր և հոգեմեթ նյութեր իրացնելու մեջ։ Լրագրողը մեղադրանքը չի ընդունել՝ պնդելով, որ հարուցած քրեական գործը շինծու է։

Փաստաբանը հայտնել է, որ ձերբակալությունից հետո մեկուսարանում Գոլունովին ծեծի են ենթարկել, հարվածել են դեմքին, գլխին, ոտքերով հարվածել են կրծքավանդակին, այնուհետև երկար ժամանակ հրաժարվել են շտապօգնություն կանչել և մերժել են փաստաբանի հետ կապ հաստատելու նրա պահանջը։ Բժշկական զննումից հետո նրա մոտ հայտնաբերվել է ուղեղի ցնցում։ Լրագրողը 24 ժամից ավել չի քնել և չի սնվել։

Բնակարանի խուզարկության ժամանակ լրագրողը ներկա չի գտնվել, ոստիկանությունը նրանից առգրավել է բնակարանի բանալիները։ Նրա փաստաբանը, բարեկամներն ու ընկերները պնդում են, որ ՄՎԴ-ի (Ներքին գործերի նախարարություն) հրապարակած խուզարկության 9 նկարներից 8-ը կեղծ են, քանի որ Գոլունովի բնակարանում չեն նկարված։ Ավելի ուշ ՄՎԴ-ն ընդունել է, որ նկարները բնակարանից չեն, սակայն պնդել է, որ դրանք կապված են Գոլունովի դեմ հարուցած քր. գործի այլ մանրամասների հետ։

Ոստիկանությունը մերժել է նաև Գոլունովի մատներն ու եղունգները հատուկ փորձաքննության ենթարկել, ինչը թույլ կտար ապացուցել, որ նա թմրանյութերին չի դիպել։ Սակայն, մեկ օր անց, փաստաբանի պնդումներից հետո, ոստիկանությունը համաձայնություն տվեց փորձաքննությունն իրականացնելու։ Ավելի ուշ ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ Գոլունովն ինքն էր հրաժարվել փորձաքննություն անցնելուց։

Լրագրողի ձերբակալման մասին հայտնի է դարձել ձերբակալությունից մեկուկես օր անց։

Ոստիկանության նման գործողությունները Ռուսաստանի տարբեր քաղաքներում բարձրացրել են բողոքի մեծ ալիք։ Մոսկվայում ՄՎԴ-ի շենքի դիմաց «Ես Իվան Գոլունովն եմ, ես լրագրող եմ, ձերբակալեք ինձ» խորագրով բողոքի ակցիա է իրականացվել, որի արդյունքում բերման է ենթարկվել շուրջ 20 հոգի։ Գոլունովին աջակցություն են հայտնել Ռուսաստանի լրագրողական համայնքը, տարբեր քաղաքական և հասարակական գործիչներ, մի շարք միջազգային իրավապաշտպան և լրագրողական կազմակերպություններ։

 ալեքսանդր ուտկին-2.jpg (551 KB)

եվգենը ֆելդման-2.jpg (409 KB)

Մեծ ակցիա իրականացվեց դատարանի շենքի դիմաց նույնպես, քանի որ քննչական մարմինը դատարան էր դիմել՝ պահանջելով Գոլունովի հանդեպ կիրառել կալանք՝ որպես խափանման միջոց։

Գոլունովին դատարանի դահլիճ բերեցին հիվանդանոցից։ Նիստից առաջ նա արտասվեց. «Բարդ է, այս ամենը կարծես ֆիլմում լինի։ Երբեք չեմ մտածել, որ կհայտնվեմ ինքս իմ հուղարկավորությանը»։

Հասարակական մեծ ճնշման շնորհիվ երեկ՝ հունիսի 8-ին, դատարանը մերժեց քննչական մարմնի պահանջը և որպես խափանման միջոց սահմանեց տնային կալանքը, որի ընթացքում Գոլունովին արգելվել է օգտվել կապի միջոցներից։ Մեղադրող կողմը պնդել է, որ լրագրողը պարտավոր է ապացուցել, որ նշված թմրանյութերը չեն պատկանում իրեն։

Գոլունովը նիստից առաջ լրագրողներին հայտնեց, որ նրա հանդեպ ճնշումներն ու քր. գործը կապված են հուղարկավորության բիզնեսի մասին իր անցկացրած հետաքննության հետ։

2018 թվականին «Մեդուզա»-ն հրապարակել էր Գոլունովի հեղինակած հետաքննությունը՝ «Гроб, кладбище, сотни миллиардов рублей. Как чиновники, силовики и бандиты делят похоронный рынок — и при чем тут Тесак. Расследование Ивана Голунова»։ Ավելի վաղ նա ստացել էր սպառնալիքներ, քանի որ շարունակում էր հետաքննությունը և դրա երկրորդ մասն էր պատրաստում։ «Մեդուզա»-ի խմբագրությունից հայտնել են, որ Գոլունովի սկսած հետաքննությունն ավարտի են հասցնելու։

alexandr utkin-2.jpg (632 KB)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter