
Այսօրվա ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 44.36 %-ը
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների՝ այսօրվա ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 44.36 %-ը կամ 73311 ընտրողից 32523-ը։
Ամենաակտիվ մասնակցությունը գրանցվել է Սյունիքի մարզի Գորայք համայնքում, որն այսօր համայնքի ղեկավար էր ընտրում։ Այստեղ ընտրության է մասնակցել ընտրողների 76.07 %-ը։
Սրան հակառակ՝ ցածր մասնակցություն է արձանագրվել Շիրակի մարզի Հայկավան համայնքում։ Համայնքի ավագանու անդամի ընտրությանը մասնակցել է ընտրողների 16.49 տոկոսը։
Հիշեցնենք, որ այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ էին անցկացվում հանրապետության 23 համայնքում, որոնցից 14-ում ընտրությունները հերթական են, իսկ 9-ում՝ արտահերթ: Այդ համայնքներից 12-ում ընթանում են համայնքի ղեկավարի, 8 համայնքում` ավագանու անդամի, իսկ 3-ում՝ միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:
Մեկնաբանել