HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևան-Գյումրի-Երևան էլեկտրագնացքի հունիսի 12-ի երկու ուղերթները չեղարկվել են

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտնում է, որ Արաքս-Դալարիկ հատվածում կատարվող գծերի կապիտալ վերանորոգման պատճառով չեղարկվում է հունիսի 12-ին՝ ժամը 14:25-ին Երևանի երկաթուղային կայարանից մեկնող №686 Երևան-Գյումրի և 11:55-ին Գյումրիի երկաթուղային կայարանից մեկնող №687 Գյումրի-Երևան էլեկտրագնացքի ուղերթները:

Ժամը 7:55 ու 18:25 Երևանից և 7:45 ու 18:40 Գյումրիից մեկնող Երևան-Գյումրի-Երևան երթուղու այլ էլեկտրագնացքները աշխատելու են առանց փոփոխությունների:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայցում է ուղևորների ներողամտությունը պատճառված անհանգստության համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter