HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Շենավանում համայնքապետ է ընտրվել դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչը

Երեկ հանրապետության 13 համայնքում համայնքի ղեկավարի ընտրություններ էին անցկացվում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է դրանց նախնական արդյունքները:

Ըստ այդմ՝ համայնքներից 7-ում վերընտրվել են համայնքի ղեկավարները, 4-ում համայնքապետ են ընտրվել ժամանակավոր պաշտոնակատարները, իսկ 2 համայնք կղեկավարեն այլ պաշտոն զբաղեցնողները:

Հետաքրքրիր են Լոռու մարզի Շենավան համայնքի ընտրության արդյունքները: Այստեղ համայնքապետ է ընտրվել համայնքի հիմնական դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչը:

Հաղթած թեկնածուները եղել են ինքնառաջադրված: Համայնքներից երեքում է համայնքապետ ընտրվել կուսակցական թեկնածու: Մասնավորապես՝ Քարձորում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն, Ազատամուտում՝ ՀՅԴ-ի, իսկ Գետարգելում՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուն:

Հիշեցնենք, որ երեկ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ էին անցկացվում հանրապետության 23 համայնքում, որոնցից 14-ում ընտրությունները հերթական են, իսկ 9-ում՝ արտահերթ: Այդ համայնքներից 12-ում ընթանում են համայնքի ղեկավարի, 8 համայնքում` ավագանու անդամի, իսկ 3-ում՝ միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:

 

Լուսանկարը՝ www.yerkir.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter