HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Քննչական կոմիտեի ղեկավարը չի բացառում, որ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսումը հարևան երկրներից մեկում է արվել

Քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանը չի բացառում, որ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) ղեկավար Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցությունը գաղտնալսվել և հրապարակվել է արտերկրից։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Գրիգորյանը։

«Այսօր հայտնի է տեխնիկապես վեց եղանակ, որը թույլ կտար գաղտնալսել ցանկացածին։ Բոլոր ուղղություններով քննությունը կատարվել է, մի շարք հարցումներ են ուղարկվել, այդ թվում՝ արտասահմանյան երկրներ։ Քննությամբ այս պահին կան ձեռք բերված տվյալներ, որոնք, հնարավոր է, ապագայում հիմնավորեն, որ հարևան երկրներից մեկի տարածքում է ստացվել այդ գաղտնալսման բովանդակությունը։ Այդ ուղղությմաբ քննությունն ակտիվ իրականացվում է, կատարվել են մի շարք փորձաքննություններ»,- ասաց Հայկ Գրիգորյանը։

Դիտարկմանը, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը որոշակի կասկածներ ուներ, թե ովքեր կարող են լինել գաղտնալսողները, Հայկ Գրիգորյանն արձագանքեց.

«Եթե բավարար ապացույցներ լիներ՝ որպես կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավելու, մենք դա կանեինք։ Փորձաքննությամբ հերքվել է գաղտնալսումը ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացվելու հանգամանքը, բայց նորից եմ ասում՝ տեխնիկապես հնարավոր է վեց եղանակով գաղտնալսում իրականացնել, այդ թվում Հայաստանում»։

Գրիգորյանը շեշտեց՝ Քննչական կոմիտեի վարույթում գտնվող գործի շրջանակներում մի շարք հարցումներ են իրականացրել, սակայն դեռևս չունեն ապացույցների համապատասխան համակցություն՝ որևէ մեկին մեղադրյալի կամ կասկածյալի կարգավիճակով գործում ներգրավելու համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter