HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Համայն Բելառուսի Պատրիարքական Էկզարխ միտրոպոլիտ Պավելին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Համայն Բելառուսի Պատրիարքական Էկզարխ, Մինսկի և Զասլավի միտրոպոլիտ Նորին Սրբազնություն Պավելի գլխավորած պատվիրակությանը, որը Երևան է ժամանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով: Այս մասին հաղորդում է վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն լավ հնարավորություն է քննարկելու եկեղեցիների և ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդմանը վերաբերող հարցեր: Վարչապետի խոսքով՝ Հայաստանին ու Բելառուսին միմյանց են կապում բազմադարյա պատմամշակութային կապերը, որոնց պահպանման գործում մեծ է նաև եկեղեցիների դերը:

Հաղորդագրության համաձայն՝ Մինսկի և Զասլավի միտրոպոլիտ Պավելը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար ու նշել, որ հայ և բելառուս ժողովուրդները միմյանց նկատմամբ տածում են ջերմ և անկեղծ վերաբերմունք: Նրա խոսքով՝ իրենց խնդիրն է պահպանել ու զարգացնել այդ հարաբերությունները, այդ թվում՝ հոգևոր արժեքների ամրապնդման ու տարածման միջոցով:

Հանդիպման ընթացքում արծարծվել են նաև քրիստոնեական արժեքների ու ավանդույթների ամրապնդմանը, երկկողմ պատմամշակութային հարաբերություններին վերաբերող հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter