HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահը դեսպաններ է նշանակել

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով այսօր դեսպաններ են նշանակվել: 

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը, համատեղության կարգով, նշանակվել է Խորվաթիայի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Պրահա): 

Իսկ Արման Կիրակոսյանը հետ է կանչվել է Խորվաթիայի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը, նախագահի մեկ այլ հրամանագրով, համատեղության կարգով, նշանակվել է Սլովենիայի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Պրահա): 

Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանն էլ, համատեղության կարգով, նշանակվել է Ղրղզստանի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Նուր-Սուլթան): 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter