HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Մարզպետները դարձյալ պարգևատրել են իրենց

Մարզպետարաններում շարունակում են պարգևատրել աշխատակիցներին, որոշ դեպքերում նույնիսկ՝ կամայական: Չկան հստակ չափորոշիչներ, թե ինչի հիման վրա և ինչ չափով, ինչպես են պարգևատրվում աշխատակիցները: Ստորև ներկայացնում ենք Տավուշի և Լոռու մարզպետարանի աշխատակիցների պարգևավճարները: Մյուսներին կանդրադառնանք առաջիկայում:

Տավուշի մարզպետարանի 101 աշխատակիցներ ստացել են եռամսյակային պարգևավճար: Պարգևավճար չստացած աշխատակիցներ չկան: Եռամսյակի կտրվածքով Տավուշի մարզպետարանի պարգևատրման ընդհանուր գումարը կազմել է 16 մլն 274 հազար դրամ:

Մարզպետ Հայկ Չոբանյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղարը, վերջինիս տեղակալը, երեք վարչության պետեր պարգևատրվել են իրենց աշխատավարձի 71 %-ի չափով: Իսկ մյուսներն ավելի քիչ:

N Ազգանուն, անուն Պաշտոնը Պաշտոնական դրույքաչափի նկատմամբ հաշվարկված պարգևավճարի %-ը Պարգևատրման      գումարի չափը (դրամ)
1 Չոբանյան Հայկ Մարզպետ 71 472,737
2 Ստեփանյան Թաթուլ Մարզպետի խորհրդական 31 98,177
3 Գրիգորյան Արբակ Մարզպետի խորհրդական 17 54,979
4 Հարությունյան Մերուժան Մարզպետի օգնական 38 115,223
5 Գևորգյան Էմին Մարզպետի օգնական 33 100,450
6 Գևորգյան Արման Գլխավոր քարտուղար 71 338,952
7 Ափինյան Ֆելիքս Գլխավոր քարտուղարի տեղակալ 71 362,751
8 Սուքոյան Վաղարշակ Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ 71 253,688
9 Ղազումյան Մանե Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար 71 222,866
10 Տիգրանյան Ռուբեն Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ 71 270,759

Լոռու մարզպետարանի «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով նախատեսված միջոցների հաշվին 2019թ. առաջին եռամսյակին հատուկ առաջադրանքները և աշխատանքային պարտականությունները բարեխիղճ կատարելու համար մարզպետարանի աշխատակիցները պարգատրվել են մոտ 18 մլն 931 հազար դրամով: Հարկերը հանած՝ փաստացի վճարվել է 14 մլն 411 հազար դրամ:

Մարզպետարանից «Հետք»-ին փոխանցեցին, որ այդ պահին ունեցել են 140 աշխատակից, և բոլորը ստացել են պարգևավճար:

«Պարգևատրումները վճարվել են ոչ հավասարաչափ, հաշվի են առնվել նրանց աշխատանքային ծանրաբեռնվածությունը և տրված հանձնարարականների կատարման արդյունավետությունը»,- տեղեկացնում է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:

Պարզվում է՝ Լոռու մարզպետարանում ավելի առատաձեռն են եղել պարգավճարների գումարի չափի հարցում:

N Ազգանուն,  անուն Պաշտոնը Պարգևատրման գումարի չափը (դրամ)
1 Ղուկասյան Անդրեյ Մարզպետ 496,050
2 Ասլանյան Լևոն Մարզպետի խորհրդական 314,165
3 Տեր-Սիմոնյան Լևոն Մարզպետի խորհրդական 314,165
4 Մարկոսյան Գայանե Մարզպետի օգնական 297,630
5 Խանզադյան Ռուբեն Մարզպետի օգնական 297,630
6 Խաչատրյան Վալերի Մարզպետարանի գլխավոր քարտուղարի տեղակալ 266,676
7 Մխիթարյան Արթուր Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժ/պ 279,772
8 Հարությունյան Ռաֆայել Կրթության. մշակույթի և սպորտի վարչության պետի ժ/պ 279,772
9 Մանուչարյան Դավիթ Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ 182,546
10 Ջանազյան Արմեն Քաղաքաշինության վարչության պետ 264,362
11 Մակարյան Սամվել Աշխատակազմի քարտուղարության պետ 350,608
12 Բերոյան Լևոն Աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ 282,550


Լուսանկարում ձախից՝  Հայկ Չոբանյանը, աջից՝ Անդրեյ Ղուկասյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter