Անդրանիկ Հովհաննիսյանը նշանակվել է Շվեյցարիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Անդրանիկ Հովհաննիսյանը նշանակվել է Շվեյցարիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Անդրանիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ նշանակել Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ժնև)»,- ասվում է նախագահի հրամանագրում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել