ԱԻՆ-ն ամփոփեց 2011 թ. աշխատանքները
Այսօր արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցավ նախարարության կոլեգիայի նիստը, որի ընթացքում ամփոփվեցին ԱԻՆ 2011 թ. գործունեության արդյունքները:
Զեկույցով հանդես եկավ և ԱԻՆ 2011 թ. հիմնական կատարված աշխատանքները ներկայացրեց ԱԻ փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը։ Ելույթներ ունեցան և տարվա արդյունքները ներկայացրին ԱԻՆ ստորաբաժանումների ղեկավարները։
Նիստին ներկա անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը բարձր գնահատեց 2011 թ. ԱԻՆ կատարած աշխատանքները։ Որպես ԱԻՆ-ի համար 2012 թ. կարևոր խնդիր Արթուր Բաղդասարյանն առանձնացրեց ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի զարգացումը և մարզերում ՃԿԿ-ների ու 911 ծառայության ստեղծումը։
Ամփոփելով տարին և ընդհանուր առմամբ դրական գնահատելով տարվա ընթացքում կատարված աշխատանքները՝ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը նշեց, որ անելիքներ, այնուամենայնիվ, դեռ շատ կան։ Արմեն Երիցյանը ներկայացրեց 2012 թ. ԱԻՆ գործունեության գերակա ուղղությունները, այդ թվում՝ Ճգնաժամային կառավարման կենտրոնի հզորացումը, կամավորական հրշեջ-փրկարարական ջոկատների ստեղծումը, հակակարկտային ծառայության զարգացումը և այլն։
Նիստի ընթացքում Արմեն Երիցյանը «ԱԻՆ պատվավոր աշխատակից» մեդալով պարգևատրեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլլինին՝ ԱԻՆ-ի հետ արդյունավետ համագործակցության համար։
2011 թվականի ամենաօպերատիվ լրագրող Գագիկ Շամշյանին Արմեն Երիցյանը պարգևատրեց «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով (լուսանկարում)։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել