HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արթուր Աղաբեկյանն ազատվել է Արցախի նախագահի խորհրդականի պաշտոնից

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 10-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արթուր Աղաբեկյանն ազատվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի պաշտոնական կայքը:

Արթուր Աղաբեկյանը, մեկնաբանելով պաշտոնից ազատման հանգամանքները, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի հայրենակցներ,

դեռևս ամիսներ առաջ Արցախի Հանրապետության նախագահին էի ներկայացրել ԱՀ նախագահի խորհրդականի պաշտոնից ազատմանս դիմումը: Դիմումի ընդունման ընթացքը հետաձգվեց նախագահ Սահակյանի հետ տեղի ունեցած զրույցից հետո` կապված մի շարք ներքաղաքական և անվտանգային հարցերի մասով իմ մասնակցության և դերակատարության հանգամանքով:

Վստահ եմ` արել եմ առավելագույնը, և իմ շնորհակալությունն եմ հայտնում ԱՀ նախագահին, իմ գործընկերներին` համատեղ աշխատանքի համար:

Շարունակելու եմ անտարբեր չմնալ Արցախի և նրա շուրջ կատարվող գործընթացներին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter