HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Այսօր կկայանա Հունաստան-Հայաստան ֆուտբոլային 5-րդ մրցավեճը

Այսօր՝ Երեւանի ժամանակով 22:45-ին, Աթենքի «Օլիմպիական» մարզադաշտում կմեկնարկի «Եվրո-2020»-ի ընտրական փուլի չորրորդ տուրի Հունաստան-Հայաստան մրցավեճը: 

Մեր ընտրանին Աթենք է մեկնել 22 ֆուտբոլիստներով.

Դարպասապահներ 

Արամ Հայրապետյան, «Բանանց»            
Հենրի Ավագյան, «Ալաշկերտ»
Արսեն Բեգլարյան, «Դնեպր», (Բելառուս)      

Պաշտպաններ

Տարոն Ոսկանյան, «Ալաշկերտ»                                                                  
Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան)
Հայկ Իշխանյան, «Լոռի»        
Հովհաննես Համբարձումյան, «Էնոսիս Պարալիմնի» (Կիպրոս)
Արման Հովհաննիսյան, «Գանձասար-Կապան»
Կամո Հովհաննիսյան, «Ժետիսու» (Ղազախստան)

Կիսապաշտպաններ                                                        

Արտակ Եդիգարյան, «Ալաշկերտ»
Կառլեն Մկրտչյան, «Փյունիկ» 
Արմեն Համբարձումյան, «Արարատ-Արմենիա»
Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ»
Ռումյան Հովսեփյան, «Փյունիկ»
Հենրիխ Մխիթարյան, «Արսենալ» (Անգլիա)
Պետրոս Ավետիսյան, «Արարատ-Արմենիա»
Արաս Օզբիլիզ, «Բեշիկթաշ» (Թուրքիա)
Գեւորգ Ղազարյան, առանց ակումբի
Էդգար Բաբայան, «Հոբրո» (Դանիա) 

Հարձակվողներ

Տիգրան Բարսեղյան, «Կայսար» (Ղազախստան)
Ալեքսանդր Կարապետյան, «Պրոգրես Նիդերկորն» (Լյուքսեմբուրգ)
Արթուր Միրանյան «Փյունիկ»

Նախապես հրավիրված 25 ֆուտբոլիստներից հավաքականի հետ չեն մեկնել Գրիգոր Մելիքսեթյանը, Արմեն Մանուչարյանը եւ Էրիկ Վարդանյանը: Վերջինս դուրս է մնացել հայտացուցակից վատառողջ լինելու պատճառով:

Հունաստան-Հայաստան հանդիպումը կսպասարկի էստոնացի Կրիստո Տոհվերը: Եզրերում նրան կօգնեն Սիլվեր Կոյվը, Արոն Հարսինգը: Չորրորդ պաշտոնյան Յուրի Ֆիշերն է: ՈւԵՖԱ-ի պատվիրակը Լատվիան ներկայացնող Եվգենի Միլեւսկին է, մրցավարների տեսուչը՝ Ռենատուս Տեմինկը (Նիդերլանդներ):

Հունաստանի հետ Հայաստանի ընտրանին նախկինում հանդիպել է 4 անգամ: Դրանցից 2-ը եղել են պաշտոնական խաղեր, 4-ը՝ ընկերական: Առաջին անգամ թիմերի ճանապարհները խաչվել են «Եվրո-2004»-ի ընտրական փուլում, որը հույների համար հիշարժան էր. այդ «Եվրոյում» նրանք առաջին ու առայժմ վերջին անգամ դարձան Եվրոպայի չեմպիոն: Ընտրական փուլում՝ 2002-ի հոկտեմբերի 16-ին, Աթենքում հույները հաղթեցին 2-0, իսկ 2003-ի սեպտեմբերի 6-ին Երեւանում կայացած պատասխան խաղում առավելության հասան 1-0 հաշվով: 2008-ի հունիսի 1-ին Եվրոպայի դեռեւս գործող չեմպիոնների հետ մերոնք ընկերական խաղ անցկացրին գերմանական Օֆենբախում, որն ավարտվեց 0-0: Եվս մեկ ընկերական մրցավեճ կայացավ ավստրիական Կուֆշտայնում 2012-ի մայիսի 31-ին, որում հույները հաղթեցին 1-0 հաշվով:

Այսպիսով՝ հայ-հունական ֆուտբոլային դիմակայությունում վիճակագրական առավելությունը մեր այսօրվա մրցակցինն է՝ 3 հաղթանակ, 1 ոչ-ոքի, խփած եւ բաց թողած գնդակների հարաբերությունը՝ 4-0: Այսինքն՝ մինչ այս մեր ընտրանուն դեռ չի հաջողվել գրավել հույների դարպասը: Այդուհանդերձ, սա միայն վիճակագրություն է:

Այսօր Հունաստան-Հայաստան խաղին զուգահեռ կկայանան Լիխտենշտայն-Ֆինլանդիա, Իտալիա-Բոսնիա եւ Հերցեգովինա հանդիպումները:   

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter