Խարկովում կանցկացվի 10-րդ «Արևելք-Արևմուտք, նախագծում և թեստավորում» սիմպոզիումը
Սկսվել են 10-րդ հոբելյանական «Արևելք-Արևմուտք, նախագծում և թեստավորում» սիմպոզիումի՝ East-West Design & Test Symposium-ի (IEEE EWDTS’ 2012) նախապատրաստական աշխատանքները: Սիմպոզիումը կանցկացվի սեպտեմբերի 14-17-ը:
Սիմպոզիումի հիմնական նպատակն է էլեկտրոնային սխեմաների և համակարգերի նախագծման, նախագծման ավտոմատացման և թեստավորման ոլորտում Արևելյան և Արևմտյան Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի, ինչպես նաև աշխարհի այլ հատվածների մասնագետների և գիտնականների միջև փորձի փոխանակումը:
Սիմպոզիումը, ըստ ավանդույթի, տեղի է ունենում Սև ծովի և Բալթիկ ծովի ավազանների և Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում: Այս տարի սիմպոզիումը կանցկացվի Ուկրաինայի Խարկով քաղաքի ամենամեծ գիտական, արդյունաբերական կենտրոններից մեկում՝ Խարկովի ռադիոէլեկտրոնիկայի ազգային համալսարանում:
Կազմկոմիտեն հրավիրում է մասնակցելու և ներդրում ունենալու EWDTS 2012 սիմպոզիումին, որը ներառում է (սակայն չի սահմանափակվում) հետևյալ թեմաները. անալոգային, խառը ազդանշանային և ռադիոհաճախականային թեստավորում, վերլուծություն և օպտիմալացում, վեկտորների ավտոմատ գեներացում և համակարգային մակարդակի թեստավորում, ներկառուցված ինքնաթեստավորում, սխալների հետազոտում և դիագնոստիկա և այլն:
Սիմպոզիումի մասնակցության համար դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը 2012 թ. հունիսի 15-ն է, դիմումի ընդունման մասին ծանուցման ժամկետը 2012թ. օգոստոսի 1-ն է: Դիմումների մասին տեղեկատվություն կարելի է ստանալ հետևյալ կայքից http://www.ewdtest.com/conf:
Կազմակերպող հանձնաժողովի հասցե. Պրֆ. Վլադիմիր Հահանով, նախագծման ավտոմատացման դեպարտամենտ, Խարկովի ռադիոէլեկտրոնիկայի ազգային Համալսարան, Լենինի պող. 14, Խարկով, 61166, Ուկրանիա: Հեռ. +380-57-702-13-26, E-mail: [email protected] :
Լավագույն հաշվետվությունները կհրատարակվեն IEEE Design and Test և Radioelectronics and Informatics (ISSN1563-0064) ամսագրերում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել