Արագածոտնի մարզպետը հրաժարվել է եռամսյակային պարգևավճար ստանալուց
Շարունակում ենք ներկայացնել մարզպետարանների աշխատակիցների ստացած պարգևավճարները: Հիշեցնենք, որ արդեն անդրադարձել ենք Տավուշի և Լոռու մարզպետարաններին, որտեղ մարզպետներն առաջին եռամսյակում պարգևատրել էին իրենք իրենց: Ստորև ներկայացնում ենք Արագածոտնի մարզպետարանի պարգևատրումները:
2019թ. առաջին եռամսյակի համար Արագածոտնի մարզպետարանի 99 աշխատակցի մայիս ամսին որպես պարգևավճար՝ վճարվել է մոտ 14 մլն 89 հազար դրամ: Արագածոտնի մարզպետի տեղակալ Գառնիկ Աթանեսյանի փոխանցմամբ՝ աշխատակիցների պարգևատրման համար հիմք է հանդիսացել իրենց վրա դրված պարտականությունների, հանձնարարված աշխատանքների կատարման արդյունավետությունն ու որակը:
Առաջին եռամսյակում Արագածոտնի մարզպետը, մարզպետի տեղակալները, գլխավոր քարտուղարը պարգևավճար չեն ստացել: Աշխատավարձի չափով պարգևատրվել են մարզպետի խորհրդականները, օգնականները, մեկ վարչության պետ: Իսկ վարչության պետերից երկուսը և մարզպետի տեղակալի օգնականը աշխատավարձի 50-75 %-ի չափով են պարգևատրվել:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել