HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանի տեխնոլոգիական ապագային վերաբերող քննարկման մասնակիցներին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի և Հայ բարեգործական ընդհանուր միության կազմակերպած «Հայաստանի տեխնոլոգիական ապագան. ՀՀ տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման հիմնախնդիրները և հնարավորությունները» քննարկման մասնակիցներին: Այս մասին տեղեկացնում են նախագահի պաշտոնական կայքից։

Հյուրերը Հանրապետության նախագահին հայտնել են, որ մտադիր են Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ծրագրեր իրականացնել և ցանկություն են հայտնել լսել նրա կարծիքը: Նրանք հույս են հայտնել, որ նախագահ Արմեն Սարգսյանն իր փորձառությամբ կաջակցի Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված արդյունավետ ծրագրերի իրականացմանը:

Հանրապետության նախագահը նախ շնորհակալություն է հայտնել հանդիպմանը ներկա Հայաստանի Ամերիկյան համալսարանի նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանին երկար տարիների նվիրված աշխատանքի համար, ինչպես նաև շնորհավորել այդ պաշտոնում ընտրված Կարին Մարկիդեսին՝ արդյունավետ աշխատանք մաղթելով նրան:

Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի կրթական և տեխնոլոգիական զարգացումն ու նորարարություններն իր համար առաջնահերթ հարցերից են, ուստի պատրաստ է լիակատար աջակցություն ցուցաբերել այդ ոլորտներում իրականացվող ծրագրերին ու նախաձեռնություններին:

Զրուցակիցներն անդրադարձել են կրթական համակարգին, հատկապես ընդգծել այդ ոլորտում ծրագրերի ու փոփոխությունների անհրաժեշտությունը: Նախագահ Արմեն Սարգսյանը շեշտել է, որ ցանկացած հասարակության զարգացման հիմքում որակյալ կրթությունն է՝ կարևոր ու առանցքային համարելով, որ այն ունենա պետության ապագային միտված հստակ տեսալական, ռազմավարություն և դրանից բխող ծրագիր:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter